Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Ղրղզստանում սահմանադրական հանրաքվե է

Ղրղզստանում սահմանադրական հանրաքվե է
11.12.2016 | 19:25

Ղրղզստանում այսօր սահմանադրական հանրաքվե է անցկացվում, որի նպատակն է նախագահական լիազորությունների զգալի մասը նախագահից փոխանցել վարչապետին։ Փոփոխություններից մեկը հնարավորություն է տալիս վարչապետին նշանակել և պաշտոնից հեռացնել նախարարներին՝ լիազորություն, որն այժմ նախագահինն է։

Մեկ այլ փոփոխություն թույլ է տալիս վարչապետին նշանակել և պաշտոնից հեռացնել տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներին՝ առանց հաշվի առնելու տեղական ավագանու կարծիքը։ Բացի այդ, երկրի նախագահը կզրկվի երկրի ուժային և իրավապահ համակարգը ղեկավարող մարմնում՝ պաշտպանության խորհրդում նախագահելու լիազորությունից։

Դիտվել է՝ 681

Մեկնաբանություններ